Saturday, May 23, 2009

Ստամբուլում մայիսի 26-27-ին հայ-թուրքական հարաբերությունների հարցերին նվիրված կոնֆերանս կանցկացվի

HayInfo.22-5-2009- Ստամբուլում մայիսի 26-27-ին հայ-թուրքական հարաբերությունների հարցերին նվիրված կոնֆերանս կանցկացվի՝ կազմակերպված SETA հետազոտական կենտրոնի կողմից։ Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան" «Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը, կվերլուծվեն հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտող գործոնները»,- հայտնեցին SETA-ից։ Միջոցառման ժամանակ կդիտարկվեն նաև Թուրքիայի և Հայաստանի դերը Կովկասում անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև հայկական փոքրամասնության ու Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների խնդիրները։ Հայկական կողմը կոնֆերանսին կներկայացնեն, մասնավորապես, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

No comments:

Post a Comment