Sunday, May 17, 2009

ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ կարողությունը գնահատվում է մինչև 6 մլն դոլար

Tert.am 16-5-2009- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և առաջին տիկնոջ Միշելի կարողությունը գնահատվում է 1,4-ից մինչև 5,9 մլն դոլար։ Նման տվյալներ է հրապարակել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, այդ գումարի մեջ չի ընդգրկվել Չիկագոյում գտնվող առաձնատունը, որը պատկանում է ԱՄՆ-ի ամենահայտնի զույգին։ Բացի այդ, չեն ընդգրկվել նաև բանկային հաշիվները, որոնց գումարը կազմում է 265 հազ. դոլար։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ նախագահը ստացել է իր եկամուտների զգալի մասը սեփական գրքերի հրատարակման շնորհիվ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Իմ հոր երազանքները» և «Հույսի համարձակությունը» բեստսելերներից ստացված եկամուտը կազմել է շուրջ 2,5 մլն դոլար։

No comments:

Post a Comment