Wednesday, May 13, 2009

Եվրատեսիլի եզրափակիչ փուլին Արշակյան քույրեըը բեմ դուրս կգան 9-րդ-ը

Tert.am. 13.05.09- Մայիսի 16-ին կկայանա Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որի մասնակից 15 երկրների անուններն արդեն հայտնի են. դրանցից 10-ը` այդ թվում և Հայաստանը, ընտրվեցին երեկ կայացած կիսաեզրափակիչ փուլի արդյունքում, իսկ 5-ը մրցույթը հիմնադրող և ֆինանսավորող երկրներն են` Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Իսպանիա, որոնք ամեն տարի մեխանիկորեն հայտնվում են եզրափակչում, և նախորդ տարվա հաղթողը` այս դեպքում Ռուսաստանը: Առաջին կիսաեզրափակիչ փուլից հետո 10 լավագույնները նաև համատեղ մամլո ասուլիսի են մասնակցել ու նաև վիճակահանությամբ պարզել իրենց ելույթի համարը եզրափակիչ փուլում: Արդյունքում՝ Ինգա և Անուշ Արշակյանները ելույթ կունենան 9-րդ-ը` Ռուսաստանից առաջ: Իսկ լրագրողների այն հարցին, թե ում մտահղացմամբ են տարազով բեմ դուրս եկել, քույրերը պատասխանել են` շնորհակալություն հայտնելով Fresh Art ոճաբանների եռյակին:

No comments:

Post a Comment