Sunday, May 17, 2009

Խոզի գրիպը հասել է Թուրքիա

/PanARMENIAN.Net/ 16.05.2009 - Թուրքիայի Առողջապահության նախարարությունը հաստատել է խոզի գրիպի առաջին դեպքը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, A/H1N1 գրիպի վիրուսով հիվանդանալու առաջին դեպքն արձանագրվել է Ստամբուլում ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկներից մեկի մոտ: Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հաղորդել է, որ վիրուսի առկայությունն ուղեւորի մոտ հաստատվել է թերմային խցիկի միջոցով, որը տեղադրվել է օդանավակայանում: Նախարարի խոսքով, զբոսաշրջիկին զննել են եւ հայտանաբերել խոզի գրիպի վիրուսը (A/H1N1): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդեն հաստատել է A/H1N1 գրիպով վարակվելու 7,52 հազար դեպք 34 երկրներում, որոնցից 66-ը բերել են մահվան ելքի:

No comments:

Post a Comment