Thursday, May 14, 2009

Ադոլֆ Հիտլերի թոռը հրեա է դարձել

Tert.am 13-5-2009- Մարդը, ով հարցազրույց է տվել իտալական La Reppublica թերթին, ծնվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, սակայն 25 տարեկանից ապրել է Իսրայելում: Այսօր նա Թալմուդ է դասավանդում Թել-Ավիվի համալսարաններից մեկում: Նա Ադոլֆ Հիտլերի թոռն է: «Իմ տատիկի անունը Էրնա Պատրա Հիտլեր էր: Պատերազմից հետո, խնդիրներ չունենալու համար, նա իր ազգանունից ջնջել է «տ» տառը` և դարձել Հիլեր: Հանս Հիտլերը` նրա ամուսնու եղբայրը, եղել է ֆյուրերի եղբորորդին, սակայն երբեք նրան չի տեսել: Ինչպես հայտնի է, Ադոլֆ Հիտլերը երեխաներ չի ունեցել: Սակայն նա ունեցել է խորթ եղբայր` Ալոիզը, որի որդին էլ Հանսն էր: «Դեպի հրեականություն իմ ճանապարը երկար է եղել: Դպրոցն ավարտելուց հետո, ծառայելով գերմանական բանակում, ես սկսեցի զբաղվել թեոլոգիայով: Ուսումնառությունն իր մեջ վեցշաբաթյա պարապմունքներ էր ներառում Իսրայելում: Դա 60-ականների սկզբին էր: Իսրայելում ես միանգամից ինձ տանը զգացի ու մնացի այնտեղ: Ես ընդունեցի հրեականություն»,- պատմել է Հիտլերի թոռը: Համաձայն որոշ տվյալների հրեականություն ընդունած մոտ 300 գերմանացիներ են ապրում Իսրայելում: Նրանցից շատերը չեն ցանկանում բացահայտել իրենց ծագումը: Հիտլերի թոռը նույնպես այլ անվան տակ է ապրում, չնայած Իսրայելում որոշ մարդիկ գիտեն նրա պատմության մասին:

No comments:

Post a Comment