Monday, May 25, 2009

Ադրբեջանցի զինվորը կրակել է իր զինակիցների վրա

Tert.am. 25-5-2009- Ադրբեջանի Զինված ուժերի զինվորը զենքի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կրակել է 5 զինակիցների վրա: Պատահարը գրանցվել է մայիսի 23-ին Շամքիրի շրջանում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ: Չորս զինծառայողներ տեղում մահացել են, մյուսին ծանր վնասվածքներով հասցրել են հիվանդանոց: Հաղորդվում է նաև, որ իր զինակիցների վրա կրակողը 20-ամյա Սաֆարով Օրհան Թոֆիկօղլուն է:Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հաստատել են կրակոցների փաստը:

No comments:

Post a Comment