«Հայաստան» լրատու, 12.05.2009: Ապրիլի 22-ին ստորագրված հայ-թուրքական միջպետական «Ճանապարհային քարտեզ» համաձայնագրում ընդգրկվող Հայոց ցեղասպանության խնդիրներն ուսումնասիրող պատմաբանների համատեղ հանձնախումբ կազմելու լուրից հետո, հունական «Կաթիմերինի» թերթի խմբագիր Անտոնի Կարայանին հանդես է եկել հոդվածով, որում կասկածի տակ է առնում Հայոց Եղեռնի` ցեղասպանություն լինելու փաստը : Պետք է նշել, որ նույն անձը, 2005 թ. Հայոց ցեղասպանությունը որակել էր իբրեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսու ներկայացնում ենք Աթենքում հրատարակվող «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր Մ. Հովհաննիսյանի բաց նամակն ուղղված թերթի խմբագրին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԿԱԹԻՄԵՐԻՆԻ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՊՐՆ ԱՆՏՈՆԻ ԿԱՐԱՅԱՆԻԻՆ
Հարգարժան պրն Կարայանի,
Առանձնահատուկ տպավորությամբ լցվեցինք, երբ հետաքրքրությամբ ընթերցեցինք ձեր երկու հոդվածները: Առաջին հոդվածում պնդում եք, որ 1915 թ. Հայոց Ցեղասպանությունը չի հանդիսանում ցեղասպանություն, իսկ երկրորդում ` բացատրական հոդվածում , որը գրեցիք առաջինի նկատմամբ եղած հակազդեցություններից հետո, ինչպես երեւում է, ըստ էության մնում եք ձեր կարծիքին, ըստ որի, երիտթուրքերի իշխանությունը չի կազմակերպել Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների սիստեմատիկ ոչնչացումը:
«Ցեղասպանություն» եզրն առաջին անգամ սահմանել է Յելի համալսարանի Իրավագիտության դասախոս Ռաֆայել Լեմկինը 1944 թ.: Լեմկինի սահմանումը կազմում է հիմքը, հետագայում, ՄԱԿ-ի` 1948 թ. դեկտեմբերի 9-ին, ընդունված «Ցեղասպանության կոնվենցիայի» բանաձեւման համար:
1949 թ. CBS Quincy Howe-ի լրագորղի հարցին, թե ի՞նչն ստիպեց, որպեսզի զբաղվեք ցեղասպանության խնդիրներով` Լեմկինը պատասխանել է. «Հետաքրքրվեցի ցեղասպանություններով, քանի որ անցյալում տեղի ունեցան բազմիցս…տեղի է ունենում հայերի հետ…եւ հայերից հետո էլ Հիտլերը նախաձեռնեց» :
Լեմկինը չի ասել որեւէ տարբերվող միտք նրանից, որ դուք մի ժամանակ պնդում էիք ինքներդ` ձեր գրած «Հայերի Ցեղասպանությունը, 20-րդ դարի առաջին սարսափելի ազգասպանությունը» հոդվածում , որտեղ նաեւ գրել եք. «(Հայոց Ցեղասպանությունը) ժամանակագրական առումով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է եւ նախատիպը նացիստների իրականացրած հրեաների ցեղասպանության»:
Դրա համար առանձնահատուկ էր ձեր հոդվածների թողած տպավորությունը:
1996 թ. Ռուանդայի ցեղասպանության առիթով, Genocide Watch -ի նախագահ Գրեգորի Ստանտոնը State Department-ի համար պատրատել է «Ցեղասպանության ութ հանգրվանները» ուսումնասիրությունը , որում ցեղասպանության մերժումը, նա որակում է, որպես ցեղասպանության 8-րդ եւ վերջին հանգրվան:
Հարգանքներով`
Մինաս Հովհաննիսյան
«Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր
Աթենք, մայիս 12, 2009
No comments:
Post a Comment