Wednesday, May 27, 2009

Թուրքիայում հիվանդանոց է հրդեհվել. կան զոհեր

Tert.am. 26-5-2009- Թուրքիայի արևմտյան Բուրսա շրջանի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վերակենդանացման բաժնի ութ հիվանդներ մահացել են։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Բուրսայի նահանգապետ Սահաբեթին Հարփութլուի խոսքերով՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք հիվանդները մահացել են ծխի՞ց, թե՞ սնուցող սարքավորումների անջատման հետևանքով, որոնք հոսանքազրկվել էին Սևկետ Յիլմազ հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով։ Ինչպես մեկնաբանել է Հարփութլուն, ենթադրյալ կարճ միացումը եղել է հրդեհի բռնկման պատճառը, իսկ հիվանդանոցի օդափոխության համակարգի անսարքության պատճառով հրդեհը տարածվել է ողջ շենքով։ Նշենք, որ փրկարար ծառայություններին հաջողվել էր տարհանել հիվանդանոցի 44 հիվանդի, սակայն ծանր առողջական վիճակում գտնվող ութ հիվանդներին չի հաջողվել փրկել։ Որոշ հիվանդներ տուժել են ծխից։

No comments:

Post a Comment