Saturday, May 16, 2009

ՀՀ նախագահն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

/PanARMENIAN.Net/ 15.05.2009 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայութունը: Հանդիպմանը քննարկվել է տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` անդրադարձ է եղել Սերժ Սարգսյանի ապրիլ ամսին Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նախօրեին Իրանը սկսել է գազ առաքել Հայաստան էլեկտրաէներգիայի դիմաց: Մայիսի 11-13-ը Հայաստանում էր գտնվում Իրանի պատվիրակությունը, որը գլխավորում էր Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Սեյեդ Ռեզա Քյասաի Զադեն, որի նպատակը ,Գազ էլեկտրաէներգիայի դիմացե ծրագրի իրագործումն էր: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբերը ներկայացրեցին քննարկումների արդյունքները: Ստորագրվեց «Էլեկտրաէներգիա գազի դիմաց գործընթացի համակարգման մասին» քառակողմ համաձաձայնագիր: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել են «Երեւան-ՋԷԿ» ՓԲԸ-ի եւ «Որոտանի Կասկադի ՀԷԿ-ի» ղեկավարները, իսկ իրանական կողմից` Գազի արտահանման ազգային ընկերության եւ «Թավանիր» ընկերության ղեկավարները:

No comments:

Post a Comment