Saturday, May 16, 2009

Ընդդիմության հանրահավաքին հաջորդեց երթ դեպի Հյուսիսային պողոտա

Tert.am. 15-5-2009- Այսօր ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ: Երթը բավական բազմամարդ էր, այն անցավ Երևանի Կենտրոնով և ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Չնայած ոստիականների աննախադեպ մեծ թվին, այս անգամ երթն անցավ առանց մարդկանց և ոստիկանների բախումների ու հրմշտոցի: Նշենք նաև, որ երթին մասնակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ ընտանիքը, այդ թվում` փոքրիկ թոռնիկները: Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մի բնակչուհի պատշգամբից կախել էր Լևոն Տեր-Պետրոսյանի նկարը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց երթի մասնակիցների մոտ: Հասնելով Հյուսիսային պողոտա` երթի մասնակիցները հրաժեշտ տվեցին ընդդիմության առաջնորդին և, քանի որ Հյուսիսային պողոտան ոստիկանները չէին փակել, մնացին այնտեղ զբոսնելու:

No comments:

Post a Comment