Thursday, May 14, 2009

Գազի գինը կախված չէ տարածաշրջանում առկա իրադրությունից

/PanARMENIAN.Net/ 13.05.2009 - Ճիշտ չէր լինի Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գների փոփոխությունը կապել տարածաշրջանում առկա իրադրության հետ: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: «Գազային ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցությունը հին պատմություն ունի: Համաձայնեցված պայմանագրում կան որոշակի դրույթներ, որոնք պահանջում են գազի գների վերանայում: Գազի փոփոխված գները կախված են նավթի գներից, եւ ժամանակ առ ժամանակ սակագները վերանայվում են: Ճիշտ չէր լինի այս հարցը կապել տարածաշրջանի իրադրության որեւէ փոփոխության հետ»,- ասել է Իլհամ Ալիեւը, հաղորդում է ANS-Press-ը:

No comments:

Post a Comment