Monday, May 11, 2009

Սարկոզին և Մերկելը կրկին դեմ են հանդես եկել Թուրքիային՝ ԵՄ անդամագրելուն

Tert.am.11-5-2009- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ են արտահայտվել Թուրքիային` ԵՄ անդամագրելուն: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նման հայտարարությամբ նրանք հանդես են եկել Բեռլինում կայացած բանակցություններից հետո: «Մեր ընդհանուր դիրքորոշումն այսպիսին է. Թուրքիան պետք է ստանա ԵՄ-ի արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ, սակայն չընդգրկվի ԵՄ կազմում»,- հայտարարել է Մերկելը: Ֆրանիսայի նախագահը համաձայնել է Մերկելի հետ՝ ասելով, որ ԵՄ անդամ-երկրները պետք է դադարեն սին խոսումներ տալ Թուրքիային, և դրա փոխարեն կենտրոնանան այս երկրի հետ ընդհանուր տնտեսական և մշակույթային գործընկերություն ստեղծելու վրա: Նշենք, որ Սարկոզին բավական կոշտ քաղաքականություն է վարում Թուրքիային Եվրամիությանն անդամագրելու գաղափարի նկատմամբ: Այսպես, նա արդեն բազմիցս հայտարարել է, որ «միշտ դեմ է եղել, որպեսզի Թուրքիան անդամագրվի ԵՄ-ին», և խոսատեցել է, որ անհրաժեշտության դեպքում համազգային հանրաքվե» կանցկացնի այս հարցի վերաբերյալ:

No comments:

Post a Comment