
HayInfo.22-5-2009- Մենք արդեն տեղեկացրել ենք, որ գրոսմասյտեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ առաջնությունում գրավել է 5-րդ տեղը և արժանացել 7500 դոլար դրամական պարգևի։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
Ավելացնենք, որ նա կրկին ամրապնդեց իր տեղը այդ երկրի ազգային հավաքականում, որը որպես համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր իրավունք է նվաճել աշնանը հանդես գալու Թուրքիայում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությունում։
Հասկանալի է, որ այդ առաջնության 10 մասնակիցների թվում կլինի նաև օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականը։
No comments:
Post a Comment