Saturday, May 23, 2009

«ԼՂ հակամարտության առանցքը կարգավիճակի հարցն է»,– հայտարարել է ՀՀ նախագահը

«Ես չեմ կարծում, որ Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցություններում, դա մեր բնորոշումը չէ։ Ինչպես գիտեք, ԼՂ հակամարտության առանցքային խնդիրը դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և եթե բանակցությունների ընթացքում մենք ավելի հստակորեն ենք դնում այդ հարցերը՝ ակնկալելով պատասխաններ, դա դեռ չի նշանակում, որ մենք կոշտացրել ենք մեր դիրքորոշումները»,– այսօր Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո ադրբեջանական մամուլը գրում է, թե Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ « Մենք պատրաստ ենք շարունակելու բանակցությունները և, ինչպես գիտեք, մեր հաջորդ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ պետք է լինի հունիսի սկզբներին, ամենայն հավանականությամբ Սանկտ Պետերբուրգում, և ես հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները նորից չեն փորձելու խեղաթյուրել մեր հանդիպման իմաստը և չեն ասելու, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը»,– շարունակել է Սերժ Սարգսյանը։

No comments:

Post a Comment