Լրագիր 8-5-2009- Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի ղեկավար Արփի Վարդանյանը մայիսի 8-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ ԱՄՆ 2010 թվականին նախատեսում է կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, 48 միլիոն դոլարից այն հասցնելով 30 միլիոն դոլարի: Արփի Վարդանյանը հայտարարել է նաեւ, թե ԱՄՆ հաջորդ տարի դադարեցնելու է նաեւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող տարեկան ֆինանսական օգնությունը: Բանն այն է, որ ԱՄՆ իշխանությունն ամեն տարի մարդասիրական ֆինանսական օգնություն է հատկացնում Ղարաբաղին: Օրինակ, անցյալ տարի Ղարաբաղին հատկացվել է 8 միլիոն դոլար: Բացի այդ, Արփի Վարդանյանը դժգոհություն է հայտնել, որ 2010 թվականի բյուջեով ԱՄՆ կառավարությունը ռազմական ոլորտում Ադրբեջանին նախատեսում է 5, իսկ Հայաստանին 4 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն:
Monday, May 11, 2009
ԻՆՉՈՒ Է ԱՄՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՕԳՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻՆ

No comments:
Post a Comment