Sunday, May 10, 2009

Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների կողմ, հայտարարել է ԼՂՀ նախագահը

Tert.am.9-5-2009- «Մենք որևէ մտահոգություն չունենք, բանակցություններն ընթանում են այսօրվա ձևաչափով, խանգարված ձևաչափով, որտեղ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և Հայաստանը՝ ի դեմս ՀՀ նախագահի, ջանքեր է գործադրում, առաջին հերթին, վերականգնելու Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, որի համաձայն ԼՂՀ-ն հանդիսանում է բանակցությունների լիարժեք կողմ», - այսօր Շուշիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե որն է Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական տեսակետը բանակցային ներկա հանգրվանի վերաբերյալ։ Ղարաբաղի նախագահը նշել է, որ ինքը հնարավորություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ զրուցել պրահյան այցի մասին, հետո էլ հավելել է, որ բոլորը, այդ թվում ՝ եռանախագահները, հասկանում են, որ առանց ԼՂՀ մասնակցության անհնարին է որևէ վերնջական որոշում։ Ղարաբաղի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունն ամրագրված է Ղարաբաղի սահմանադրության մեջ, ու խորհուրդ է տվել Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել ծայրահեղ մոտեցումներից։«Որքան շուտ Ադրբեջանի քաղաքական իշխանութունները հրաժարվեն իրենց ծայրահեղ մոտեցումներից, այնքան շուտ կհասնենք հարցի կարգավորմանը», - եզրափակել է Բակո Սահակյանը։

No comments:

Post a Comment