Tert.am.20-5-2009- Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալիները Մոսկվայում և Վաշինգթոնում են։ Նման կարծիք Day.az-ին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռաշադ Ռզակուլիևը։
«Չկան ուժեր, որոնք մտահոգված են տարածաշրջանի խնդիրներով։ Կան աշխարհաքաղաքական կենտրոնների խմբեր, որոնք առաջ են քաշում սեփական շահերը, որպեսզի գրավեն աշխարհի ռազմավարական կարևոր տարածաշրջաններից մեկը՝ Հարավային Կովկասը»,- նշել է նա։
Այդ կենտրոնները, ըստ Ռզակուլիևի, չեն կարող որևէ համաձայնության գալ Ղարաբաղի շուրջ։
Ռաշադ Ռզակուլիևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանից դուրս կմղեն Միացյալ Նահանգները, Եվրոպան և Թուրքիան։
No comments:
Post a Comment