Wednesday, May 27, 2009

Էրդողանի խոսքերն ապացուցում են, որ շատ բաներ արդեն կարո՞ղ են քննարկվել Թուրքիայում

/PanARMENIAN.Net/ 26.05.2009 - Թուրք մտավորականությունն ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունը խիզախության համար, որով նա խոսեց Թուրքիայում էթնիկ զտումների մասին: Նրանց կարծիքով, նա բացեց ճանապարհը, որպեսզի երկիրը կարողանա դեմքով շրջվել դեպի իր անցյալը: «Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Էրդողանն օգտագործում էին ազգային փոքրամասնությունների թեման արտերկրում, սակայն Էրդողանն դա արեց իր երկրում»,-ընդգծել է Թուրքիայի հրեաների համայնքի պատվավոր ղեկավար Բենցիոն Պինտոն: Ըստ Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Ջան Պարկերի, Էրդողանի հայտարարությունը հաստատել է, որ երկրում համապատասխան մթնոլորտ է ստեղծվել հարցերի լայն շրջանակի քննարկման համար: «Ես վարչապետի մոտեցումը միանգամայն ճիշտ եմ համարում, քանի որ Թուրքիան դեռեւս չի փոխել իր քաղաքական դիրքորոշումը մի շարք հարցերում: Երկիրը բավականաչափ համարձակ չգտնվեց, դեմքով դեպի սեփական պատմությունը շրջվելու համար: Էրդողանի խոսքերն ապացուցեցին, որ շատ բաներ Թուրքիայում արդեն կարելի է քննարկել»,-ընդգծել է Պարկերը, գրում է Today's Zaman-ը: «Ազգային փոքրամասնությունների բռնի տեղահանման փաստը ֆաշիստական գործողություն է»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` ելույթ ունենալով Արդարության ու զարգացման կուսակցության ամենամյա կոգրեսում Դյուզչե գավառում:

No comments:

Post a Comment