Thursday, May 14, 2009
Էրդողանը չի պատրաստվում բացել Հայաստանի սահմանը մինչև...
Tert.am 13-5-2009- Այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ «Թուրքիան իր սահմանները չի բացի Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»»: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։
Հիշեցնենք, որ Բաքու մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, որ այցը նպատակաուղղված է «վերացնել Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ առկա բոլոր թյուրիմացությունները և թյուրըմբռնումները»։ Թուրքիայի վարչապետը նաև խոստովանել է, որ Ադրբեջանի շահերը շարունակում են գերակա լինել պաշտոնական Անկարայի համար։
Բաքու կատարած պաշտոնական այցից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան՝ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպելու նպատակով։
Նշենք նաև, որ ներկա պահին Էրդոսանի և Ալիևի մամուլի ասուլիսը դեռևս շարունակվում է:
No comments:
Post a Comment