Monday, May 18, 2009

Շառլ Ազնավուրին Ղարաբաղում շնորհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի շքանշան

Tert.am. 18-5-2009- Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչները տեղատարափ ծափողջույններով դիմավորել են հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով ժամանել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Քաղաքի` Վերածնունդ անունը կրող կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ելույթ է ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը և Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը։ Հազարավոր հանդիսատեսների ներկայությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշանը, որին երգիչն արժանացել է «հայ ժողովրդի առջև բացառիկ ծառայությունների և վաստակների համար»։ «Դուք մեր մեծ հպարտությունն եք, ողջ հայության և գալիք սերունդների համար ամենալավ օրինակը»,- նշել է ԼՂՀ-ի նախագահը։Շարլ Ազնավուրը, իր հերթին, նշել է, որ միշտ ցանկացել է լինել Ղարաբաղում և հույս է հայտնել, որ սա իր վերջին այցը չի լինի։

No comments:

Post a Comment