/PanARMENIAN.Net/ 15.05.2009 - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ղեկավարության համար տեղի ունեցած պայթյունը անսպասելի էր, քանի որ վերջին մոնիթորինգի արդյունքները դրական էին: «Նաիրիտ գործարանի» զննման եւ մոնիտորինգի հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվել էին ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային նորմերի համաձայն եւ օրենքով սահմանված ժամկետներում»,- այսօր հայտնել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ձեռնարկության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը:
Նրա խոսքով, գործարանում ապահովագրության համակարգը դեռեւս չի գործում եւ ողջ վնասը հատուցվելու է գործարանի սեփական միջոցներից եւ բաժնետերերի մասնակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է պայթյունի արդյունքում զոհվածների ընտանիքների եւ հարազատների վնասի հատուցմանը, ապա, գլխավոր տնօրենի խոսքով, այդ վնասը հատուցում չունի: «Մենք ջանում ենք հնարավորինս օժանդակություն ցուցաբերել պայթյունից զոհվածների ընտանիքներին»,- ասել է նա:
Մելքոնյանն ավելացրել է, որ վնասված հատվածի դեմոնտաժը կսկսվի 4-5 օր անց, եւ միայն դրանից հետո կարելի է խոսել պայթյունի արդյունքում հասցված վնասի մասին, որը, գլխավոր տնօրենի գնահատամամբ, մեծ չէ: Նրա խոսքով, վերջին տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել գործարանի գործունեության անվտանգությունն ապահովելու համար: «Մենք բոլորովին չէինք պատրաստվում հրավիրել ձեզ (լրագրողներին) եւ նման տեսարան ներկայացնել»,- ասել է նա:
Գործարանում դեռեւս երեկ մասնագիտական խորհուրդ է ձեւավորվել, որը փորձում է պարզել վթարի պատճառները, ուսումնասիրել հետեւանքներն ու դրանց վերացման ուղիները:
Վթարը չի վնասել շրջակա միջավայրին, վտանգավոր արտանետումներ չեն եղել: Գործարանի մյուս տեխնիկական գծերը շարունակում են աշխատել: Ինչ վերաբերում է աշխատանքի ռեժիմին, այդ մասին կասվի լրացուցիչ:
Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են:
Saturday, May 16, 2009
Նաիրիտի գլխավոր տնօրենի խոսքով, պայթյունի հասցրած վնասը մեծ չէ

No comments:
Post a Comment