Monday, May 25, 2009

Լևոն Տեր–Պետրոսյանը խոսել է ոստիկանության և «խելոքացած օլիգարխների» մասին

Tert.am.25-5-2009- ԵրեկՄալաթիա-Սեբաստիայում Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հիմնական հանդիպումից առաջ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Սմբատ Այվազյանի և Հակոբ Հակոբյանի ընտանիքներին: Այս երկու քաղբանտարկյալներն էլ այս համայնքի բնակիչներ են: Հանդիպման ընթացքում հնչեցրած իր ելույթի ժամանակ ՀԱԿ ղեկավարն արձանագրեց, որ այս ընտրարշավի ժամանակ ոստիկանությունը կարգ ու կանոն է պահում, ապահովում է հանրահավաքների, երթերի հարթ ընթացքը։ ՀՀ առաջին նախագահը նույնիսկ վստահություն հայտնեց, որ նրանք նույն կերպ կվարվեն մինչև ընտրությունների ավարտը և հատկապես քվեարկության օրը: Խոսելով քաղբանտարկյալների մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, դիմելով ժողովրդին, ասաց, որ կարող է նրանց շնորհավորել, քանի որ քաղբանտարկյալների ազատագրումն արդեն շաբաթաների հարց է, իսկ եթե ժողովուրդն իրեն ճիշտ դրսևորի, ապա մայիսի 31-ի հաջորդ օրը նրանք արդեն պետք է ազատագրված լինեն: «Բայց ասեմ. անգամ ընտրություններից անկախ, դրա ելքից անկախ, միևնույնն է նրանք շատ շուտով բանտերից դուրս են գալու: Կան լուրջ իրադարձություններ աշխարհում, ասեմ` գլխավորը ԵԽԽՎ–ի վերաբերմունքն է: Ինչպես էլ վերաբերվենք Կոլոմբիեին, Պրեսկոտին և այլն, բայց նրանք մի բան են հասկացել և խորապես վիրավորված են այս իշխանություններից: Այս իշխանությունները նրանց խաբել են: Նախորդ նստաշրջանում խոստացան, որ, Քրեական օրենսգրքի 300 հոդվածը փոխելով, քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու։ Հոդվածը փոխեցին, բայց տղաները դեռ բանտում են, սա չի ներվելու այս իշխանություններին։ Այս իշխանությունները, շատ ներողություն, իրենց լեզվով եմ ասում, իրենք ուրիշ լեզու չեն ճանաչում, քցող իշխանություններ են: Այսինքն`Սահմանադրություն գոյություն չունի, ոչնչացրել են, նույնիսկ իրենց գողական օրենքը նրանք խախտում են, սրանք գող էլ չեն` քցող են»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով նաև այն փաստին, որ վերջին շրջանում շատերը իմանալով, որ քաղբանտարկյալները դուրս են գալու բանտերից, ցանկանում են «լավամարդ լինել», մասնավորապես, որոշ պատգամավորներ այցելել են բանտեր և վստահեցրել քաղբանտարկյալներին, որ իրենց հարցերը կլուծեն, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Եթե դուք ուզում եք հարց լուծել, հարգելի մի քանի օլիգարխներ, եթե դուք ուզում եք իսկապես ազատել այդ տղաներին, մեկ բան պիտի անեք՝ չխանգարեք Հայ Ազգային Կոնգրեսին հաղթանակ տանելու այս ընտրություններում: Մնացած ամեն ինչ սուտ է։ Ոչ ոք չի հավատա նրանց խոսքերին. տղամարդ եղեք մի անգամ գոն»։ Եթե պետության մասին չեք մտածում, եթե ժողովրդի մասին չեք մտածում, գոնե այդ տղայական հարաբերություններում ձեր պատիվն ու թասիբը պահեք, այս անգամ մի խանգարեք, որովհետև, միևնույնն է, դուք պատժվելու եք: Միևնույնն է այս ժողովուրդը հաղթելու է, դուք չեք կարող ժողովրդին ծնկի բերել: Այնպես մի արեք, որ արժանանաք այս ժողովրդի հավերժական նզովքին, այնպես մի արեք, որ նրանք ամաչեն ձեր անունը տալ: Ես վստահ եմ`իշխանությունները չեն կարող անել այն, ինչ արեցին 2008 թվականի ընտրություններին: Մնում են այդ օլիգարխ կոչեցյալները, բայց նրանցից մի քանիսը արդեն խելոքացել են: Խելոքացել են և վստահ եմ` այսօր նրանք կկանգնեն իրենց ժողովրդի կողքին, թո՛ղ մյուսներն օրինակ վերցնեն նրանցից, այլապես` կորցնելու են: Սա իմ վերջին բարի խորհուրդն է նրանց»:

No comments:

Post a Comment