Tuesday, May 19, 2009

Հայաստանի հետ հարաբերություններ. Գյուլը եւ էրդողանը ոչ մի կերպ չեն կարողանում գալ համաձայնությա՞ն

/PanARMENIAN.Net/ 18.05.2009 - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակասում են միմյանց հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Քանի դեռ Գյուլը հաստատում է, որ հարաբերությունների կարագավորումը շարունակվելու է առանց պայմանների, Էրդողանը պահանջում է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: «Անցյալ ուրբաթ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորումը շարունակվելու է առանց «պայմանների»,- ասել է ամերիկյան Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆիլլիպսը, նշելով, որ հաջորդ օրը ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանն այն հայտարարությամբ, որ Թուրքիայն կբացի Հայաստանի հետ սահմանը միայն այն ժամանակ, երբ Երեւանը լուծի ԼՂ հիմնահարցը: Ֆիլլիպսը նաեւ ավելացրեց, որ ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ձեռք բերած համաձայնագիրն արդեն մեծ քայլ է եւ նշեց. «Առաջընթացը պետք է նկատելի լինի գործում, այլ ոչ թե խոսքում»: Թուրքիան դադարեցրեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ 1993-ին փակեց սահմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: «Թուրքիայի ազգային շահերը չեն կարող հավերժ լինել Ադրբեջանի գերիները»,- հայտարարել է Ֆիլլիպսը: «ԱՄՆ-ը շահագրգռված է երկրների հաշտեցման մեջ եւ համոզված, որ «ճանապարհային քարտեզը» պետք է կատարվի առանց նախապայմանների»,- հայտարարել է Ֆիլլիպսը, ավելացնելով, որ «եթե նախագիծը տապալվի, ապա դա լրջորեն կանդրադառնա ԱՄՆ եւ Թուրքիա հարաբերությունների վրա»:

No comments:

Post a Comment