Tert.am.9-5-2009- Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի 20 պատգամավորներ, որոնք ապրիլի 30-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, այսօր արդեն այդ հայտարարության տակ նաև ստորագրություն են դրել, որով ցանկանում են Ղարաբաղին տեսնել որպես բանակցային գործընթացի կողմ։ Այս մասին այսօր Ստեփանակերտում գտնվող Tert.am–ի թղթակցին հայտնել է Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանը։
Նա նշել է, որ իրենք մտահոգություններ ունեն բանակցային գործընթացի վերաբերյալ, և ցանկանում են, որ Ղարաբաղը մասնակցի տարվող բանակցություններին։
«Մեզ վրա հարձակվել են, մեզ հետ պատերազմել։ Մեզ պիտի ճանաչեն որպես պատերազմող կողմ», - նշել է խորհրդարանի պատգամավորը։
Մեր այն հարցին, թե պատգամավորների հայտարարության արձագանք եղել է՝ Բալասանյանը պատասխանել է, որ արձագանքել է ժողովուրդը, բայց որևէ արձագանք չի եղել նախագահ Բակո Սահակյանի կողմից։
Հիշեցնենք, որ վերջերս մտահոգություն արտահայտող նման հայտարարություններով էին հանդես եկել նաև Լեռնային Ղարաբաղի ՀԿ-ները։
Sunday, May 10, 2009
Ղարաբաղը պետք է բանակցային կողմ դառնա. ԼՂՀ ԱԺ պատգամավոր

No comments:
Post a Comment