/PanARMENIAN.Net/ 15.05.2009 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետեւողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ եւ արդարացի անցկացումը հնարավորություն է նորովի դրսեւորելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքների հանդեպ:
Saturday, May 16, 2009
Քլինթոն. ԱՄՆ-ն պատրաստ է սատարել հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
/PanARMENIAN.Net/ 15.05.2009 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետեւողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ եւ արդարացի անցկացումը հնարավորություն է նորովի դրսեւորելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքների հանդեպ:
No comments:
Post a Comment