Lragir.22-6-2009- Քիչ առաջ Աբովյանի դատարանում տեղի է ունեցել 7-ի գործի մեկ այլ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի դատավճռի հրապարակումը: Դատավորը որոշել Սասուն Միքայելյանին ազատազրկել 8 տարով: Դատավճիռը ընթերցելիս սակայն գրեթե ոչինչ չի լսվել, քանի որ երբ դատավորը ընթերցել է վճիռը, Սասուն Միքայելյանն այդ ընթացքում երգել է հայրենասիրական երգեր, իսկ դատարանի դահլիճում գտնվողների մի մասն էլ ձայնակցել է նրան: Վիճակը բավական լարված է եղել դատարանից դուրս: Ոստիկանները շրջապատել էին դատարանի շենքը: Դահլիճ թույլ չեն տվել մտնել թե Սասուն Միքայելյանի հարազատներին ու բարեկամներին, թե հավաքված նրա համախոհներին ու համագյուղացիներին: Դահլիճ մուտքի թույլտվություն չեն տվել նաեւ մի քանի ժամ առաջ Երեւանում դատարանի դահլիճից ազատ արձակված քաղբանտարկյալ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Երեւանում նույն օրն ազատ արձակված Ալեքսանդր Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին, ովքեր ազատվելուց անմիջապես հետո մեկնել էին Սասուն Միքայելյանի դատին: Աբովյանի դատարանի դահլիճը, ինչպես եղել է քաղբանտարկյալների, մասնավորապես 7-ի գործով դատերի ժամանակ, լցված է եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններով, եւ միայն դատարանի դիմաց հավաքված մեծ բազմության ճնշման տակ են դատարանի դահլիճից հեռացրել նրանց եւ թույլ տվել, որ քաղաքացիների մի մասը տեղ զբաղեցնի դահլիճում: Իրավիճակի լարվածությունը շարունակվել է նաեւ դատավճռից հետո, երբ Սասուն Միքայելյանին տեղափոխել են դատարանի դահլիճից: Նրա համագյուղացիներն ու համախոհները պառկել են Միքայելյանին դատարանից տեղափոխող մեքենայի ճանապարհին. “Ուր եք տանում մեր հերոսին” եւ այդ կարգի այլ վանկարկումներով: Ճանապարհը մեքենայի համար մի կերպ բացել են ոստիկանության ուժերով, եւ Սասուն Միքայելյանին տեղափոխող մեքենան մի կերպ հեռացել է դատարանից:
Monday, June 22, 2009
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ 8 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

No comments:
Post a Comment