/PanARMENIAN.Net/ 23.06.2009 - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցների ցույցերը ցրելու համար, եւ հարգել մարդու իրավունքները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ մտահոգված է Թեհրանի փողոցներում բռնության ծավալմամբ, մասնավորապես հակակառավարական ցույցերի ճնշման փաստով:
Ընդդիմության հանրահավաքները Թեհրանում կայանում են ամեն օր հունիսի 12-ից ի վեր, երբ Իրանի նախագահի ընտրություններում հաղթեց գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
No comments:
Post a Comment