Tert.am.22-6-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին։
Սերժ Սարգսյանը, կարևորելով Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր, ասել է.
«Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄԷ հետ հարաբերության ընդլայնմամբ, և վստահ է, որ դրա համար կա բավականաչափ ներուժ»։ Սերժ Սարգսյանը շատ էական է համարել, որ երկու երկրները չունեն հարաբերությունները զարգացնելու համար որևէ խոչընդոտող հանգամանք։
Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու իր երկրի պատրաստակամությունը։
Նա կարևորել է փոխայցելությունների ակտիվացումը և նշել, որ դրանք թույլ կտան քննարկել բոլոր այն հնարավորություններն ու միջոցները, որոնք կօգնեն երկկողմ գործակցության ընդլայնմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ անդրադառնալով տնտեսական կապերին` նախագահ Սարգսյանն ասել է, որ Էմիրությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, և մեր երկիրը ցանկանում է առավել խորացնել համագործակցությունը։ Նախագահն առաջարկել է ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով`վստահեցնելով, որ այն երկկողմ գործակցությունը խթանելու շատ արդյունավետ գործիք է, և Հայաստանը նման փորձ ունի շատ երկրների հետ։
Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահը և ԱԷՄ արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգության խնդիրների շուրջ։ Սերժ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սերժ Սարգսյանը նաև երախտագիտությամբ ընդգծել է Միացյալ Էմիրությունների հավասարակշիռ քաղաքականությունը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ։
Tuesday, June 23, 2009
Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄԷ հետ հարաբերության ընդլայնմամբ, Սերժ Սարգսյան

No comments:
Post a Comment