Tert.am 24-6-2009- Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթակին հաստատել է ավելի վաղ շրջանառվող այն տեղեկությունը, որ Իրանի պատվիրակությունը չի մասնակցի «Մեծ ութնյակի» գագաթաժողովին, որը տեղի կունենա Իտալիայում։
Նախօրեին հաղորդում էին, որ գագաթաժողովին մասնակցելու հրավերի շուրջ Թեհրանի լռությունը վկայում է հրավերը մերժելու մասին։
Ինչպես հայտնում է Mignews.com-ը, Մոթակին հիմնավորել է մերժումը երկրում կատարվող իրադարձություններով, ինչպես նաև երկրից բացակայելու անհավանակությամբ։ Մոթակին նաև նշել է, որ այժմ երկրում ծավալված բարդ ներքաղաքական իրավիճակի պատճառով իրենք չեն կարող ներկայացուցիչ ուղարկել Իտալիա։
No comments:
Post a Comment