Ինչպես մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան ավտովթարի արդյունքում զոհվել են «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսները՝ Արամ Միսկարյանը (Գարիկ) և Գեղամ Խանդիլյանը (Գոքոր)։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում ՀՀ ԱԻՆ ՀՓԾ-ը։ Երեկ ժամը 22.55-ին ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` ավտովթարը տեղի է ունեցել Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ)։
«ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի և 1974 թ. ծնված Գեղամ Խանդիլյանի դիակները, ինչպես նաև տուժած վարորդին` Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
Tuesday, June 23, 2009
«Որոգայթ» հեռուստասերիալի հերոսների մեքենան շրջվել է. դեպքի մանրամասներ

No comments:
Post a Comment