/PanARMENIAN.Net/ 22.06.2009 - «Տոկիոյից վերադառնալով Բաքու Ստամբուլով` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կարողացավ այդ թուրքական քաղաքում մի շարք կարեւոր քննարկումներ անցկացնել թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլիի հետ: Հուլիսին Մոսկվայում նախատեսվում են ԱՄՆ եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումները, որտեղ նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումը, որի շրջանակներում հնարավոր են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները»,- հայտարարել է ադրբեջանական քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
Մուսաբեկովի խոսքերով, դրա հետ կապված, «Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները որոշել են խորհրդակցել եւ մանրամասնել իրենց դիրքորոշումները, քանի որ եթե Մոսկվայի բանակցությունները կոնկրետ արդյունք եւ առաջընթաց չունենան, պաշտոնական Բաքուն մտադիր է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության քննարկումը ՄԱԿ-ի մակարդակ վրա, որի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամն է Թուրքիան»:
«Արդիական է դարձել Մամեդյարովի եւ Դավութօղլիի միջեւ համատեղ համաձայնեցված դիրքորոշման քննարկումն ու մշակումը` կապված Իրանի իրադրության հետ, որի կայունության մեջ շահագրգռված են մեր երկրները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային իրավիճակի հարցերի հետ»,-ասել է Մուսաբեկովը, հաղորդում է 1news.az-ը:
Tuesday, June 23, 2009
Եթե Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայի բանակցություններն արդյունք չունենան, Բաքուն մտադիր է կրկին դիմել ՄԱԿ-ին
/PanARMENIAN.Net/ 22.06.2009 - «Տոկիոյից վերադառնալով Բաքու Ստամբուլով` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կարողացավ այդ թուրքական քաղաքում մի շարք կարեւոր քննարկումներ անցկացնել թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլիի հետ: Հուլիսին Մոսկվայում նախատեսվում են ԱՄՆ եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումները, որտեղ նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումը, որի շրջանակներում հնարավոր են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները»,- հայտարարել է ադրբեջանական քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
Մուսաբեկովի խոսքերով, դրա հետ կապված, «Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները որոշել են խորհրդակցել եւ մանրամասնել իրենց դիրքորոշումները, քանի որ եթե Մոսկվայի բանակցությունները կոնկրետ արդյունք եւ առաջընթաց չունենան, պաշտոնական Բաքուն մտադիր է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության քննարկումը ՄԱԿ-ի մակարդակ վրա, որի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամն է Թուրքիան»:
«Արդիական է դարձել Մամեդյարովի եւ Դավութօղլիի միջեւ համատեղ համաձայնեցված դիրքորոշման քննարկումն ու մշակումը` կապված Իրանի իրադրության հետ, որի կայունության մեջ շահագրգռված են մեր երկրները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային իրավիճակի հարցերի հետ»,-ասել է Մուսաբեկովը, հաղորդում է 1news.az-ը:
No comments:
Post a Comment