Tert.am.22-6-2009- «Այս երկրում պետք է առնվազն նոր պառլամենտական ընտրություններ լինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանն ու ավելացրել, որ այդ ընտրությունները ոչ թե անձամբ իրեն են հարկավոր կրկին խորհրդարանում հայտնվելու համար, այլ երկրին են հարկավոր, քանի որ հասարակության հույզերն ու տրամադրությունները ներկա խորհրդարանը չի արտացոլում։
«Պետությունը չի կարող զարգանալ, եթե հասարակության զգալի մասը չունի իր կարծիքն արտահայտող համամասնական ուժ խորհրդարանում»,- ասել է Հովհաննես Իգիթյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք մարտիմեկյան դեպքերի առիթով ձերբակալվածների մի մասին ազատելուց հետո ընդդիմությունը կսկսի երկխոսությունն իշխանության հետ, ինչպես նախկինում էր հայտարարում, Իգիթյանը պատասխանել է, որ այդ հարցը Կոնգրեսը դեռ պետք է քննարկի՝ հատկապես, որ դեռ քաղբանտարկյալների մի մասը շարունակում է պատանդ մնալ։
«Բայց երկխոսությունը պետք է երկու կողմից էլ իմաստ ունենա»,- շարունակելով՝ ավելացրել է ՀԱԿ ներկայացուցիչն ու նկատել, որ երկխոսությունը ոչ միայն մնացածներին ազատելու, այլ երկրի վիճակը շտկելու շուրջ պետք է լինի։
Tuesday, June 23, 2009
Հովհաննես Իգիթյան. «Հարկավոր են նոր խորհրդարանական ընտրություններ»

No comments:
Post a Comment