Wednesday, July 22, 2009

Բողոք Կասպիան ավիաուղիների գրասենյակի առջև

Այսօր առավոտյան, Թեհրանում, Կասպիան ավիաուղիների կենտրոնական գրասենյակի առջև, Թեհրան-Երեւան 7908 չվերթի զոհվածների ընտանիքներն ու հարազատները, որոնց թիվը քանի տասնյակի էր հասնում կազմակերպել էին բողոք-հավաք, ընդ որում մեծամասնությունը հայեր: Բողոքողները իրենց դժգոհանքն էին հայտնում Կասպիան ընկերությանը անտարբեր և անպատասխանատու մոտեցման համար: Հավաքի ավարտին բողոքողները, բոլորի ստորագրությամբ մի գրություն հանձնեցին Կասպիանի պատասխանատուներին ու նաեւ պայմանավորվեցին գացող կիրակի եւս նույն տեղում նման մի հավաք կազմակերպել: Հիշեցնենք, որ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեորգ Վարդանը երեկ, գերեզմանատանը, զոհվածների թաղման արարողության ժամանակ ու նաեւ երեկոյան ՙԱրարատ՚ մարզավանում ասաց, որ ՙԱյս հարցը հետապնդելու մեջ մեզ համար կարմիր գծեր գոյություն չունեն՚:

No comments:

Post a Comment