Tert.am. 17-8-2009- Մայքլ Ջեքսոնը մտել է աշխարհի առաջատար երգիչների և երաժիշտների հնգյակի մեջ, ովքեր շարունակում են ռեկորդային գումարներ վաստակել նույնիսկ իրենց մահվանից հետո: Ջեքսոնի մահից հետո նրա երգերի և տեսահլովակների սկավառակներով զբաղվողներն արդեն 99,6 միլիոն դոլարի պայմանագրեր են կնքել:
Այսօրվա դրությամբ «անմահ երաժիշտների վարկանիշային աղյուսակը» գլխավորում է «Նիրվանա» խմբի մենակատար Կուրտ Կոբեյնը: Լեգենդար երգիչը 1994թ. 28 տարեկան հասակում ինքնասպանություն էր գործել: Չնայած սահմանափակ քանակությամբ երգերի` նա իր մահվանից հետո վաստակել է 742,5 միլիոն դոլար:
Աղյուսակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Էլվիս Փրեսլին` 600 միլիոն դոլարով: Առաջատար եռյակը եզրափակում է Ջոն Լենոնը, ով իր մահից հետո վաստակել է 232 դոլար: Լենոնին հետևում է Ջիմի Հենդրիքսը` 150 միլիոն դոլարով, իսկ ցուցակը եզրափակում է Բոբ Մարլին` 40 միլիոն դոլարով, հաղորդում է «Вести»-ն:
Monday, August 17, 2009
Մայքլ Ջեքսոնը մահից հետո 100 միլիոն է աշխատել

No comments:
Post a Comment