Thursday, August 20, 2009

823 մլն դոլարից 400 մլն դոլարն արդեն ստացել ենք

HayInfo- 19-8-2009- Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից իրականացվող 823 մլն դոլարի վարկավորման ծրագրի շրջանակներում Հայաստանն արդեն ստացել է 400 մլն դրամ, հայտարարել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը, հաղորդում է РБК-ն` հղում կատարելով «Առկա» գործակալությանը։ Նրա խոսքերով՝ 160 մլն դոլարը փոխանցվել է անմիջապես ՀՀ կառավարությանը, իսկ մնացած մասը՝ ՀՀ ԿԲ-ին։ Օմեսը տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ Հայաստանը կստանա ևս 60 մլն դոլար։2009թ. մարտին ԱՄՀ-ը հաստատեց Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսյա ժամկետով կայունացնող վարկ տրամադրելու որոշումը։ Ըստ վարկի տրամադրման պայմանների՝ մեր երկիրը 237 մլն դոլարը պետք է ստանար անմիջապես, իսկ մնացած մասը պետք է բաշխվեր 9 տրանշերի։ Հետագայում ԱՄՀ գործադիր խորհրդի որոշմամբ 540 մլն դոլարը հասցվեց 823 մլն դոլարի։

No comments:

Post a Comment