Tert.am. 15-8-2009- Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը (ԱԱՆ) շարունակում է «առանձնազրույցներ» վարել այն քաղաքացիների հետ, ովքեր Եվրատեսիլ-2009 մրցույթի ընթացքում իրենց ձայնը տվել են Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա և Անուշ Արշակյաններին, հայտնում է ադրբեջանական «Գայնարինֆո» գործակալությունը։
Ուրբաթ Ադրբեջանի ԱԱՆ-ի Նասիմինի շրջանի բաժին են «հրավիրել» 17-ամյա Թուրան Օրուջլույին։ Ինչպես «Անկախություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյին պատմել է երիտասարդի հայրը, հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրուջլուն, «զանգահարողները այդ հրավերքի պատճառների մասին ոչինչ չեն հայտնել։ Սակայն ես գիտեմ, որ իմ տղան ու նրա համադասարանցիները քվեարկել են հայկական ծագումով երգչուհիների օգտին։ Ոչ մի վատ բան ես դրանում չեմ տեսնում։ Դա 17-ամյա տղայի ընտրությունն է։ Ես չեմ կարող դրան խառնվել»։Քաղաքագետը պահանջել է ԱԱՆ–ից իր տղայի հետ հանդիպելու ցանկության պատճառները բացատրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԱԱՆ է հրավիրվել նաև երիտասարդ Ռովշան Նասիրլին, ով նույնպես «Եվրատեսիլ-2009»-ի ընթացքում SMS-հաղորդագրություն է ուղարկել հայ երգչուհիների օգտին։
Sunday, August 16, 2009
Ադրբեջանում շարունակում են հետապնդել հայ երգչուհիների երկրպագուներին

No comments:
Post a Comment