Tert.am. 21-8-2009- Օգոստոսի 21-29-ը Գերմանիայում կանցկացվի «Քաղաքական հաղորդակցում» դասընթացը, որին կմասնակցեն երիտասարդ քաղաքական գործիչներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից։ Թրեյնինգի կազմակերպիչն է Քոնրադ Ադենաուերի հիմնադրամը։ Դասընթացներն անցկացվելու են Դյուսելդորֆում, Քյոլնում, Բոննում։
Նախագծի շրջանակներում նախատեսվում են հայ, վրացի և ադրբեջանցի երիտասարդների հանդիպումներն իրենց եվրոպացի գործընկերների հետ։ Երկրների ներկայացուցիչները զեկույցներ կներկայացնեն իրենց երկրում տիրող իրավիճակի մասին։
No comments:
Post a Comment