Tert.am. 17-8-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ղեկավարման լծակները ոչ Ադրբեջանում են և ոչ էլ Հայաստանում: Այս մասին «Новости-Азербайджан»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Ես ասել եմ, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջխաղացում է սպասվում: Դուք տեսնում եք, որ դա տեղի է ունենում: Դրա ակնհայտ վկայությունները Թուրքիայի` Հայաստանի հետ երկխոսություններ վարելու նախաձեռնությունն է, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքները: Այլ հարց է, թե արդյոք որոշ երկրներ առաջ չեն անցնի Ռուսաստանից, ինչի վերաբերյալ ես արդեն մտահոգություն հայտնել եմ»,- նշել է նա:
Ռուս փորձագետի խոսքերով` վաղ թե ուշ Ղարաբաղն Արևմուտքի օգնությամբ ինքնավարություն է ձեռք բերելու, սակայն այդ հարցի շուրջ որոշում ընդունելու իրավունքից զրկվելու են թե Երևանը, թե Բաքուն և թե Մոսկվան:
«Ընդ որում՝ Երևանը, հենց նույն Արևմուտքի ճնշման ներքո, ստիպված է լինելու «ադրբեջանական հողերի» որոշ մասը վերադարձնել: Այսպիսով, Արևմուտքն այնքան «չի ազդի Հայաստանի նյարդերի վրա», որքան Ռուսաստանի, որին էլ հենց Երևանն անընդհատ դիմելու է տվյալ հարցի վերաբերյալ խորհուրդ ստանալու համար»,- հավելել է Տրոֆիմչուկը:
«Քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ղեկավարման լծակները չեն գտնվում ոչ Երևանում և ոչ էլ Բաքվում, ապա Հայաստան-Ադրբեջան ձևաչափի բանակցությունները կարող են վարվել թեկուզ Քիշնևում կամ Անտարկտիդայում, դրանք միևնույն է ոչինչ չեն փոխի: Արևմուտքի ցանկությամբ` Բաքուն և Երևանը պետք է գտնվեն անընդհատ մոլորության և բանակցային գործընթացի մեջ` կարծելով, թե իրենք այդպիսով ազդում են բանացակցային գործընթացի վրա»,- եզրափակել է փորձագետը:
Tuesday, August 18, 2009
Արևմուտքը կօգնի Ղարաբաղին ինքնավարություն ձեռք բերել. ռուս փորձագետ

No comments:
Post a Comment