Thursday, August 20, 2009

Թուրքիան, Իսրայելը և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Tert.am. 19-8-2009- Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ-ի որոնողափրկարարական ծառայությունները համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց ընթացքում մշակվում է երեք երկրների օդային և ծովային ռազմական ստորաբաժանումների փոխգործողությունը, հաղորդում է MIGnews.com-ը: Reliant Mermaid X անունը կրող զորավարժություններն անցկացվում են Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը համարվում է թուրքական տարածք: Զորավարժությունների ընթացքում երկրները մշակելու են փոխգործակցության մեթոդներ` օգտագործելով կորածներին որոնելու, ծովերում գրանցվող արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և տուժածներին տարհանելու միջազգային չափանիշներ: Զորավարժություններին մասնակցում է 8 նավ, 4 ուղղաթիռ, երեք թեթև ինքնաթիռ: Իսրայելը ներկայացված է երկու հրթիռներով և մեկ ուղղաթիռով:

No comments:

Post a Comment