Tert.am.24-8-2009- Մալայզիայի իշխանությունները որոշում էին կայացրել մտրակել թոփ-մոդել Կարտիկա Սարի Դևի Շուկարնոյին գարեջուր ըմպելու համար, ինչը հակասում է շարիաթի օրենքներին։
Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները ձերբակալել են մոդելին հենց վերջինիս տանը։ Ենթադրվում էր, որ նրան պետք է տեղափոխեին Մալայզիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող բանտերից մեկը, որտեղ նա պետք է մտրակի վեց հարված ստանալ։
Թոփ մոդելը հայտարարել էր, որ նա ընդունում է դատավճիռը։ Դրանից հետո նրան նստեցրել էին մեքենան և մեկնել անհայտ ուղղությամբ։ Ինչպես հայտնում է BBC-ին, մոդելին 1,5 ժամ հետո հետ էին բերել տուն առանց մտրակելու։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ պատիժը չկիրառելու պատճառներն առայժմ անհայտ են։
No comments:
Post a Comment