/PanARMENIAN.Net/ 13.08.2009 -«Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է տա ինքը` Ղարաբաղը»,- այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը: «Թեեւ Ադրբեջանը չի ճանաչում, բայց մենք օտար հողեր չենք օկուպացրել, այլ ընդամենը վերադարձրել ենք մերը»,- նշել է Աճեմյանը: Նրա խոսքով, ոչ մի նախապայմաններ ընդունելի չեն Հայաստանի համար:
«Եթե ժամանակին Հայաստանն ու Ղարաբաղը միավորվեին եւ մի ամբողջություն դառնային, ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ»,- ասել է ՍԴՀԿ կուսակցությա անդամը: Ընդ որում, Աճեմյանը նշել է, որ Հայաստանն արդեն բաց է թողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի լավ հնարավորություններ:
Saturday, August 15, 2009
Սեդրակ Աճեմյան. Եթե ժամանակին Հայաստանն ու Ղարաբաղը միավորվեին, ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ
/PanARMENIAN.Net/ 13.08.2009 -«Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է տա ինքը` Ղարաբաղը»,- այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը: «Թեեւ Ադրբեջանը չի ճանաչում, բայց մենք օտար հողեր չենք օկուպացրել, այլ ընդամենը վերադարձրել ենք մերը»,- նշել է Աճեմյանը: Նրա խոսքով, ոչ մի նախապայմաններ ընդունելի չեն Հայաստանի համար:
«Եթե ժամանակին Հայաստանն ու Ղարաբաղը միավորվեին եւ մի ամբողջություն դառնային, ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ»,- ասել է ՍԴՀԿ կուսակցությա անդամը: Ընդ որում, Աճեմյանը նշել է, որ Հայաստանն արդեն բաց է թողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի լավ հնարավորություններ:
No comments:
Post a Comment