Thursday, August 20, 2009

Հայաստանին պարտադրել են ֆուտբոլային դիվանագիտությունը

Tert.am. 19-8-2009- Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը պատրաստ է այցելել Թուրքիա և ներկա գտնվեկ երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը սահմանների բացման դեպքում, ուղղված չի եղել թուրք հանրությանը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը։ Նրա խոսքերով՝ հայտարարությունն արվել է այն ուժերի համար, որոնք պարտադրել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը։ Դրանք, ըստ ընդդիմադիր գործչի, այն պետություններն են, որոնք պարտադրել են Սերժ Սարգսյանին հրավիրել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին ներկա գտնվել Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև խաղին, ինչն էլ ազդարարեց ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը։ Ըստ Իգիթյանի՝ Հայաստանի նախագահի հայտարարությունը սխալմունք է եղել։ «Գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է ելք գտնի այդ փակուղուց, որովհետև սահմանը չի բացվելու»,- եզրափակել է Իգիթյանը։

No comments:

Post a Comment