Thursday, August 20, 2009

«Դարի կողոպուտի» մեջ կասկածյալներին ձերբակալեցին

Tert.am- 20-8-2009- Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է օգոստոսի սկզբին Լոնդոնի կենտրոնում ոսկերչական խանութի կողուպուտի մեջ մեղադրվող անձանց: Հանցագործությունը, որն արդեն անվանում են «դարի կողոպուտ», կատարվել էր օգոստոսի 6-ին, երբ Լոնդոնի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ էր մտել երկու տղամարդ և, աշխատակիցներին ատրճանակներով սպառնալով, ընդհանուր առմամբ 40 միլիոն ֆունտ արժողությամբ ոսկերչական իրեր գողացել: Հետքաննության շահերից ելնելով` ձերբակալման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում: Ոստիկանները կարողացել են հանցագործների «պոչից բռնել» շնորհիվ տեսախցիկների, որոնք հանցագործության պահին ֆիքսել էին գողերի դեմքը:

No comments:

Post a Comment