Monday, August 24, 2009

Թուրք բանտարկյալը Հրանտ Դինքի սպանության համար մեղադրում է «Ֆեթհուլլականների միաբանության»-ը

Թուրքիայում բանտարկյալ Վարոլ Բյուլենթ Արալը «Էրգենեկոնի» հետաքննությունը վարող դատախազ Զաքարիա Օզին տված ցուցմունքում հայտարարել է, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը և Մալաթիայի գրահրատարակչության երեք քրիստոնյա աշխատակիցների կոտորածը իրագործել է «Էրգենեկոնի» անդամ, 17 ջոկատներ ունեցող «Ֆեթհուլլականների միաբանությունը»: Արալն ասել է, որ «Էրգենեկոնի» հրամանները տրվում են Ազգային անվտանգության քաղաքական փաստաթղթից և իրագործվում: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ խմբում, ըստ Արալի, կան լրագրողներ, հեռուստատեսությունների աշխատակիցներ, քաղաքական գործիչներ և պաշտոններից գիտակցաբար հեռացած լավ վարձատրվող մասնագետ սերժանտներ ու նրանց հետ կապված ազգայնական ոստիկաններ:

No comments:

Post a Comment