Tert.am. 14-8-2009- Երկու հայկական թիմեր, որոնք մասնակցում էին Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 11-րդ առաջնությանը (Վրաստան, 24-26 հուլիսի), ներկայացնում էին Արցախը։
Ինչպես այսօր հայտնել են հայ գիտակները, նրանք չկարողացան խուսափել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անախորժություններից։ Վեճի առարկա է դարձել ակումբի անունը՝ «Քաշաթաղ»։ Քաշաթաղը խորհրդային Ադրբեջանի Լաչինի շրջանի ներկայիս անվանումն է։
Մրցաշարի մեկնարկից երեք ամիս առաջ հայկական թիմին խնդրել են փոխել անվանումը։ Հայկական կողմը չգնաց այդ քայլին՝ «աբսուրդային անվանելով այն, քանի որ նման պարագայում պետք է փոխել նաև «Էվերեստ» թիմի անվանումը, քանի որ այդ սարն իրենց չի պատկանում»։
Դրանից հետո ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հարցրեց, չե՞ն նեղանա մերոնք, եթե ադրբեջանցիները որպես թիմի անվանում ընտրեն «Զանգեզուրը» (Հայաստանի հարավային շրջանի հին անվանումը)։ «Չենք նեղանա, քանի որ դա էլ է Հայաստանին պատկանում», ասել են հայ մասնակիցները։
Այս ամենի հետ մեկտեղ՝ մեր պատվիրակները հայտարարում են, որ փորձում են չքաղաքականացնել մրցումները և ուրախ են, որ դրանց մասնակցում են նաև ղարաբաղյան թիմեր։
Եզրափակելով «մրցաշարի չքաղաքականացման» թեման՝ մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ցանկություն է հայտնել Հայաստանի ինտելեկտուալ խաղերի հաջորդ մրցաշարն անցկացնել Լեռնային Ղարաբաղում։ Նախկին ինտելեկտուալը համոզված է, որ Ղարաբաղի կառավարությունը կաջակցի այս գաղափարին, առավել ևս, որ կան նախադրյալներ, որպեսզի «ԼՂՀ.ն առանձին խաղացող լինի Հարավկովկասյան ինտելեկտուալ ասպարեզում»։
Saturday, August 15, 2009
Ղարաբաղյան անվանումները դարձան «ինտելեկտուալների» վիճաբանության առարկա

No comments:
Post a Comment