Sunday, August 16, 2009

Թուրքիայի վարչապետը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչներին

Tert.am. 15-8-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և հինգ նախարարներ պատրաստվում են հանդիպել Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին։ Դրանց թվում են հունական, հայական, հրեական և ասորական համայնքների ներկայացուցիչները։ Թուրքական «Վաթան» թերթի հաղորդմամբ, համայնքների առաջնորդները վարչապետին կներկայացնեն իրենց պահանջները՝ կապված ազգային դպրոցների և հիմնադրամերի հետ։

No comments:

Post a Comment