Sunday, August 16, 2009
Թուրքիան իր տարածքը չի տրամադրի Հայաստանին զինամթերք մատակարարելու համար. ԱԳՆ
Tert.am. 15-8-2009- «Ռուսաստանն արդեն մի քանի անգամ դիմել է մեզ` Հայաստանում իր բազային մատակարարումներն ապահովելու առիթով, սակայն մենք ամեն անգամ նշել ենք, որ Թուրքիան կարող է Գյումրիում տեղակայված ռուսական բազային միայն հագուստ, սնունդ և ոչ ռազմական բնույթի մթերքներ մատակարարել: Մենք երբեք մեր տարածքը Հայասատանին զինամթերք մատակարարելու համար չենք տրամադրի»,- Huriyyet-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բուրաք Օզուգերգինը:
1news.az-ի փոխանցմամբ՝ Milliyet թերթը, իր հերթին, նշում է, որ Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնի նման կարգի բանակցությունները Ռուսաստանի հետ: «Ռուսաստանն այդ զենքը կտրամադրի Հայաստանին, և վերջինս էլ այն կօգտագործի Ադրբեջանի դեմ: Այդ իսկ պատճառով ռուսական ռազմական բազային չպետք է օգնություն ցուցաբերվի»:
No comments:
Post a Comment