Tuesday, August 18, 2009

Վարչապետը ծանոթացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված քանդակախմբին

Tert.am- 18-8-2009- Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգս¬յանն այցելել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի արվեստանոցը։ Վարչապետին ուղեկցել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած պոլսահայ մտավորականների հիշատակը հավերժացնող «Տագնապ» քանդակախումբը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ծանոթացել է աշխատանքի նախնական տարբերակի հետ։ Քանդակախումբը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին և իրականացվում է պետական աջակցությամբ։

No comments:

Post a Comment