Thursday, August 20, 2009
Վաշինգտոնը կխոչընդոտի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը
/PanARMENIAN.Net/ 19.08.2009 - Երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը երկրների համագործակցությունն է մի շարք ոլորտներում, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք պետք է համագործակցեն բոլոր հարցերում, նույնը վերաբերում է Հայաստանին եւ Ռուսաստանին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայատարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա խոսքերով, որքան էլ որ ակտիվորեն զարգանան հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, դա շուտով վերջ կունենա, քանի որ Անկարան ստիպված կլինի ենթարկվել Վաշինգտոնին եւ դադարեցնել տվյալ գործընթացը` Մոսկվայի հետ իր հարաբերությունները թողնելով որոշակի մակարդակում:
Չաքրյանը նաեւ մեկնաբանել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան թույլ է տալիս Ռուսաստանին իր օդային տարածքն օգտագործել Գյումրիում ռուսական ռազմակայանի հանդերձման համար: «Հետաքրքիր է, եթե տվյալ համաձայնագիրը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ գաղտնի է եղել, որտեղի՞ց է նա քաղել այդ տեղեկությունը: Ես Ռիչարդ Կիրակոսյանի ասածը լուրջ չեմ ընդունում, քանի որ նրա տեղեկության աղբյուրները անհայտ են», - ասել է հայ փորձագետը:
No comments:
Post a Comment