Thursday, August 20, 2009

Դեմիրճյանը հստակեցրեց

ՀՀ-ում մինչ օրս տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ երեկ Իջեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «1998թ.-ից հետո բոլոր ընտրությունները գողացված են, եւ քանի գնում`ավելի բռնի են դառնում, ավելի վայրենի, ավելի ցինիկ»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր հարկ համարեց հստակեցնել. «Փաստ է, որ ՀՀ-ում ընտրությունները կորցրել են իրենց իմաստը: Ես բազմիցս ասել եմ , որ բացի 1991թ. նախագահական եւ 1999թ. խորհրդարանական ընտրություններից`ՀՀ-ում մինչ օրս տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները կեղծվել են այս կամ այն չափով: 1991թ. նախագահական ընտրությունների արդարությունը եւ 1999թ. խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի հաղթանակը կասկածից վեր է»:

No comments:

Post a Comment